Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Երբեք բաց մի թողեք ճամփորդելու պատեհությունը

Երբեք բաց մի թողեք ճամփորդելու պատեհությունը
12.09.2023 | 14:02

Հայաստանյան ժողովրդի ամենամեծ դժբախտություններից մեկն էլ էն է, որ շատ քիչ են ճամփորդում։ Ցավոք, իհարկե օբյեկտիվ պատճառներով՝ սահմաններ, վիզա, նյութական միջոցներ, երևի թե, առաջին հերթին։

Ամեն ճամփորդություն մարդուն նոր կենսական փորձ, նոր կուլտուրական շերտ է ավելացնում, հարստացնում աշխարհայացքը, մտածողությունը, տրամաբանությունը։ Կներեք, բայց Քոբուլեթի կամ Ռուսաստան գնալը նույնը չի։ Խնդրում եմ ճիշտ հասկանալ, ես ամենևին չեմ պնդում, թե մենք պիտի ապրենք ինչպես Եվրոպայում, Ամերիկայում կամ Նոր Զելանդիայում։ Բայց լավ կլիներ սեփական աչքով տեսնեինք, որ էնտեղ էլ են ապրում, թող ներվի անկեղծությունս' մեզանից լավ։ Էսօր ինտերնետը շատ հնարավորություններ է տալիս տեսնելու, կարդալու, լսելու, բայց սեփական աչքերով տեսածն ու ականջներով լսածը ոչնչի հետ չի համեմատվի։ Մեր երկրի, մեր ժողովրդի համար շատ լավ կլիներ, որ ճամփորդելու հնարավորությունները շատ լինեին։ Գուցե կամ, ավելի շուտ, հաստա՛տ որոշ բան կփոխվի մեզ մոտ էդ դեպքում։ Գոնե տարրական հարգանքի, մտածողության, ամենօրյա կենցաղային մանրուքների մեջ, որ կարող են կյանքը Հայաստանում ավելի հաճելի ու որակյալ դարձնել։

Ի միջի այլոց, նույնը կարող եմ ասել նաև Սփյուռքի հայերի մասին, որոնք, բացի իրենց ապրած տեղից, միայն Հայաստանում են լինում։ Գովելի է գնալ հայրենիք, նյութական միջոցներ ծախսել, վերալիցքավորվել ու հետ գալ, բայց դե էս մարդկանցից շատերի մոտ էլ կուլտուրական նստվածք նկատելը դժվար է։

Հնարավորության դեպքում երբեք բաց մի թողեք ճամփորդելու պատեհությունը։

Ժան Մանվելյան

Դիտվել է՝ 8280

Մեկնաբանություններ